Չեղարկվել է նոյեմբերի 12-ին նախատեսված Դոնալդ Թրամփ կրտսերի այցը Հայաստան: Բանն այն է, որ Հայաստանի իշխանությունների կողմից Հայ առաքելական եկեղեցու դեմ հարձակումների մասին լուրերը ԱՄՆ պահպանողական շրջանակներում աղմուկ են առաջացրել: Դոնալդ Թրամփ կրտսերը, իր աղբյուրների միջոցով եկեղեցու դեմ հարձակման մասին փաստերի իսկության հաստատումը ստանալուց հետո, որոշել է հրաժարվել Հայաստան այցից և գործող իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպումներից:               
 

ՈՒ՞մ էիր խաբում, «Էրատո»

ՈՒ՞մ էիր խաբում, «Էրատո»
21.05.2025 | 11:11

Աննա Հակոբյանը՝ «Էրատո» ջոկատի «հրամանատարը», իբր պատերազմի դաշտում, զենքով... Բայց մազերն իդեալական հարդարված, դիմահարդարումը՝ տեղը, ու ինստագրամյան ֆիլտրած ժպիտով։

Չգիտես՝ պատերազմի դաշտու՞մ է, թե՞ ֆոտոսեսիայի:

Այս նկարը ցույց չի տալիս պատերազմը։

Սա ՔՊ-ական պրոպագանդայի հերթական բեմադրությունն էր՝ գրված վատ սցենարով։

ՈՒ՞մ էիր խաբում, «Էրատո»:

Միսաք ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3000

Մեկնաբանություններ